News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում եւ գուցե աշխարհում խոշորագույն՝ Յուկատան թերակղզու ստորջրյա քարանձավների համակարգում ջրասուզորդները մարդու մասունքներ են հայտնաբերել, որն ապրել է 10 հազար տարի առաջ: Այս մասին հայտնել է հետազոտական նախագծի ղեկավար Գիլյերմո դե Անդան, փոխանցում է El Universal-ը:

Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի աշխատակցի կարծիքով՝ մասունքների դիրքը թույլ է տալիս ենթադրել, որ թերակղզու հնագույն բնակչի մահվան պատճառը որեւէ «աղետալի իրադարձությունն» է: «Դեռեւս պետք է որոշել, թե կմախքը կոնկրետ ում է պատկանում, եւ այս նպատակով նախագծին մարդաբան է միանում, որպեսզի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել»,- հավելել է Անդան:

Հայտնաբերվել են նաեւ զոհասեղաններ եւ այլ կառույցներ՝ նվիրված մայաների առեւտրի աստված Էկ-Չուախուին: Մասնագետների մոտավոր հաշվարկներով՝ ստորջրյա համակարգը տարածվում է 347 կմ, իսկ դրանում կարող են լինել մայաների քաղաքակրթության հնագիտական ժառանգության հարյուրավոր օբյեկտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ