News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիսում ամերիկյան F-16 կործանիչի օդաչուն ստիպված էր վառելիքի բաքերը լիճը նետել, երբ բռնկվել է օդանավի շարժիչը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան, փոխանցում է  «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ բռնկումը սկսվել է Աոմորի պրեֆեկտուրայի ամերիկյան «Միսավա» ավիաբազայից F-16-ի օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Արդյունքում օդաչուն մինչ բազա վերադառնալը վառելիքի բաքերը նետել է բազայից հյուսիս գտնվող Օգավարա լճի մեջ:

Օնոդերան նշել է, որ նման միջոցառում է ձեռնարկվել անվանգության նկատառումներով: Նա հստակեցրել է, որ այս պատահարի հետ կապված ավերածությունների եւ տուժողների մասին տեղեկություններ չեն ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրել են հարցաքննության. Ռուբեն Մելիքյան
Կրկին մեծ շնորհակալություն՝ աջակցության համար։ Առանց հանրային լայն համախմբման (քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ...
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ,  5-ը կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝...
Կոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը...
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Ամենաշատ