News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի Չկալովսկու շրջանային դատարանը 4 եւ կես տարվա ազատազրկման է դատապարտել Համբարձում Գրիգորյանին, որը գիշերային ակումբում ծեծկռտուքից հետո ավելի քան ինը տարի թաքնվել էր արդարադատությունից: Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, դատարանը 30-ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով («Մի խումբ անձանց կողմից դիտավորյալ կյանքի համար վտանգավոր ծանր վնաս հասցնելը»), գրում է  Znak-ը:

Նախաքննական եւ դատական քննության ընթացքում պարզվել է՝ 2007 թվականի հունվարի 20-ին Եկատերինբուրգի Սամալյոտնի փողոցի գիշերային ակումբի այցելուների միջեւ վեճ էր բռնկվել: Արդյունքում, տղամարդկանցից մեկը ստացել էր գանգուղեղային ծանր վնասվածք, որից հետո նա շտապ հոսպիտալացվել էր թիվ 24 քաղաքային հիվանդանոցում:

Սրանից հետո  ոստիկանության  № 13 բաժնի աշխատակիցները կալանավորել էին հանցագործության երկու կատարողների, երրորդին՝ Գրիգորյանին հաջողվել էր թաքնվել։ 2007 թվականի դեկտեմբերին Չկալովսկու շրջանային դատարանը երկուսին դատապարտվել էր 5 եւ կես տարվա ազատազրկման, իսկ պատիժը նրանք պետք է կրեն խիստ ռեժիմի գաղութում:

Գրիգորյանի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել։ Ավելի ուշ պարզվել է, որ այս ամբողջ ժամանակ նա թաքնվել է Հայաստանում։ 2016 թվականին նա վերադարձել է Եկատերինբուրգ եւ ուղղակի ներկայացել ներքին գործերի տարածքային մարմնին եւ հայտարարել, որ չի մասնակցել ծեծկռտուքին եւ պահանջել հեռացնել իր անունը հետախուզվողների ցանկից։ Գրիգորյանը համոզված է եղել, որ հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցել է, իսկ ընկերներն էլ պատիժը կրել են, ուստի իրեն հնարավոր չի լինի պատասխանատվության ենթարկել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Ամենաշատ