News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունը կանցնի Արդարադատության նախարարության անմիջական ենթակայության ներքո։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա խոսքով, քրեակատարողական ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան  դրանց լուծման հնարավորությունները․ «Համակարգը պահանջում է հսկայական ներդրումներ, մենք ուժերի ներածին չափով փորձում ենք կուտակված խնդիրները լուծել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ 2017 թվականին 11 ՔԿՀ-ներ համալրվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով։ Ծրագիրն իրականացվել է Եվրամիությաան եւ Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

2018 թվականին նախատեսվում է լուրջ քայլ՝ ՔԿՀ-ների առողջապահական ծառայություններին անկախություն տալու առումով։ Այս նպատակով այն դուրս կբերվի Քրեակատարողական վարչության ենթակայությունից եւ կանցնի Արդարադատության նախարարության անմիջական ենթակայության ներքո․ «Ներկա պայմաններում շահերի բախում է տեղի ունենում։ Սա գրեթե նույնն է, երբ ՔԿՀ-ները ենթարկվում էին ոստիկանությանը։ Այսինքն, նպատակները տարբեր են եւ  չլուծված խնդիրներ են առաջանում, որոնք պահանջում են համակարգային լուծում, մասնավորապես՝ առանձնացում», - նշել է Դավիթ Հարությունյանը:

Փաստացիորեն, այս հարցում բուժման կազմակերպումը կլուծի ոչ թե ՔԿՀ աշխատակիցը, այլ բուժաշխատողը։ Հաջորդ քայլը կլինի  ՔԿՀ «Դատապարտյալների հիվանդանոցի» արդիականացումը։

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է հիմնարկների բժշկական ծառայություններն անցնեն Առողջապահության նախարարության ենթակայության ներքո, Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, որ կա միջազգային փորձ, որը խոսում է այդպիսի քայլի բացասական հետեւանքների մասին․ «Դա կբերի երկու տարբեր գերատեսչոությունների շահերի բախման։Մենք գնացել ենք միջանկյալ ճանապարհով»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ