News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ