News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կիրականացվի 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, որը բխում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Ծրագիրը նախատեսում է 96 գործողություն տարբեր ոլորտներում, որը մշակված է քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցության պայմաններում։

«Նախկին ծրագրի իրականացման դիտարկումներից եզրակացություններ են արվել։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարեւոր է ԵՄ-ի հետ համագործակցության առումով»,-հիշեցրել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման վրա կծախսվի 17 մլն եվրո։ Ծրագիրը ներառում է 5 տարբեր ոլորտներ, դրանց թվում՝ ընտրական համակարգի բարելավում, խոշտանգումների կանխարգելում, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, երեխաների իրավունքների պաշտպանություն, խտրականության դեմ պայքար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ