News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան իր պատմության մեջ առաջին անգամ «արաբական նորաձեւության շաբաթ» կանցկացնի՝ սաուդյան դիզայներների եւ արդյունաբերության այս ոլորտի ընդհանուր զարգացմանն աջակցելու համար: Այս մասին հայտարարել է արքայադուստր Նուրա բինթ Ֆեյսալ ալ Սաուդը, որի հովանավորության ներքո եւ կանցնի շաբաթը, փոպանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Arab News թերթը:

«Սաուդյան Արաբիայի արվեստագետների եւ դիզայներների համայնքը արդեն մի քանի տարի է շարունակ աճում է եւ վստահություն ձեռք բերում,- ասել է արքայադուստրը՝ մեջբերելով թագավորության՝ ժամանցի գլխավոր վարչության նամակը, - Ղեկավարությունը եւս հույս ունի, որ նոր միջոցառումը հարմարավետ հարթակ կդառնա նորաձեւության եւ կերպարվեստի ոլորտում տաղանդների հնարավորությունների ցուցադրման համար եւ բազմազանություն կհաղորդի Սաուդյան Արաբիայի ժամանցի ոլորտին»:

Շոուն, որը կկայանա 2018 թվականի մարտի 26-ից մինչեւ մարտի 31-ը Էր Ռիադում, կազմակերպում է Նորաձեւության արաբական խորհուրդը: Արքայադստեր խոսքով՝ այս միջոցառումը կմիավորի դիզայներներին ամբողջ աշխարհից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ