News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի հայ համայնքը նույնպես նախապատրաստվում է մարտի սկզբին նախատեսված Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների այցին Միացյալ Նահանգներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, հայ օրենսդիրների այցը լավ հնարավորություն է ընձեռում ԱՄՆ-ի մայրաքաղաքի քաղաքական գործիչներին եւ փորձագետներին ծանոթանալ Հայաստանի դիրքորոշմանը. «Նրանք, որոնք ճշտում են տեսակետները Հայաստանի վերաբերյալ, կարող են լսել նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարներին, տեղեկանալ, թե որոնք են Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները»:

Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքում հայաստանցի պատգամավորների պատվին հատուկ ընդունելություն է կազմակերպվելու, նշում է Չուլջյանը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներ Հայաստանի պատգամավորների այցելության միտքը ծագել է նախորդ տարի. «Անցյալ տարվա սեպտեմբերին ամերիկյան կոնգրեսականների մի խումբ այցելել էր Հայաստան, մի մասը նաեւ Արցախ: Այդ ընթացքում բխեց գաղափար, որ սա շարունակական լինի եւ որ նաեւ Հայաստանի ԱԺ ներկայացուցիչներն Ամերիկա գան, հայ-ամերիկյան բարեկամական կապերն ավելի ջերմացնեն ամերիկյան կոնգրեսականների հետ»:

Վաշինգտոնում հայ պատգամավորների հանդիպումների ընթացքում քննարկվելու են հայ-ամերիկյան քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների բարելավումն ու խորացումը:

«Որքան կարողանանք, պետք է սերտացնենք այս կապերը, այս 100-ամյա կապերը, որ արդեն ստեղծված են, որ իսկապես դրական առաջընթաց տեսնենք թե՛ տնտեսական եւ թե՛ քաղաքական ոլորտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ