News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մատնանշել է պրոբացիոն համակարգում մեծ հաջողությունների բացակայության փաստը: Ըստ նրա՝ ինչպես ամբողջ քրեակատարողական համակարգում, այնպես էլ այս ոլորտում խնդիրներն ավելի շատ են, քան ձեռքբերումները: Սակայն կան որոշակի լուծումներ: Օրինակ, համակարգչային հմտությունների, լուսանկարչության դասավանդման համար նախատեսված են 3 սենյակ է բացվել: «Համակարգը մեծ ապագա ունի: Սակայն դեռ մեծ հաջողություններ չկան»,- նշել է նախարարը:

Խոսելով վաղաժամ պայմանական ազատարձակման մասին՝ Դավիթ Հարությունյանը նշել է, որ համակարգում բարեփոխումներ են իրականացվել: Եթե նախկինում որոշումները կայացվում էին իրավապահ մարմինների ներկայացուցիչների գլխավորած հանձնաժողովների կողմից եւ շահերի բախում էր առաջանում, ապա այժմ դրանցում ներկայացված են հասարակական կազմակերպություններ, բժիշկներ, սոցիալական աշխատողներ: «Որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից, եւ այն անկախ է: Եթե քաղաքացին համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, նա կարող է դիմել դատարան»,- նշեց Հարությունյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ