News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իշխանությունները պետք է հանրային քննարկումներ անցկացնեին հասարակությանն անհանգստացնող առանձին օրինագծերի շուրջ։ Փետրվարի 20-ին «Իշխանության ճյուղերի տարանջատման եւ հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ սա տեղի չի ունենում, քանի որ, ըստ էության, իշխանությունների մոտ այդ ցանկությունը բացակայում է․ «Ակնհայտ է, որ եթե օրենքով կպաշտպանվեն այն գործողությունները, որոնք բերում են քաղաքացու իրավունքների խախտմանը, որը կխաթարի իշխանության բաժանման սկզբունքը խորհրդարանական համակարգում»,-պարզաբանեց Սաքունցը։

Միաժամանակ, նրա կարծիքով, գործող իշխանությունները փաստացիորեն չեն հետեւում այդ սկզբունքին՝ փորձելով այդ ամենը ձեւականության մակարդակի հասցնել։ Դրա հետ մեկտեղ, նա նկատեց, որ, ըստ էության, խորհրդարանը երկրում չի ունենա իրական իշխանություն, քանի որ հանրապետության բոլոր ուժային կառույցները ենթարկվելու են ոչ թե խորհրդարանին, այլ վարչապետին, ինչն իշխանության բաժանման սկզբունքի խախտում է։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ