News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը ակտիվորեն շարունակվում է։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

Նախարարը հիշեցրել է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ուղղված 6 հիմնական քայլերը՝ ապօրինի հարստացման քրեականացումը, շահերի հայտարարագրման ինստիտուտի ստեղծումը, հակակոռուպցիոն խորհրդի կազմի ընդլայնումը, ազդարարների պաշտպանության մասին օրենքի ընդունումը, կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծման մասին օրենքի ընդունումը եւ կանխիկ գործարքների սահմանափակումը:

Նախարարը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերաբերում է նաեւ դատավորներին։ Մշակվել են կանոններ, որոնք պահվածքի եւ պատասխանատվության երկակի մեկնաբանության հնարավորություն չեն տալիս․ «Ներդրվել են  կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիքներ, որոնք, համոզված եմ՝ շուտով արդյունք կտան»,-նշել է նախարարը։ Նրա խոսքով,  էականորեն դեպի լավն է փոխվել է դատավարության որակը․ «Դա ամրագրված արձագանքն է այն բանի, թե համակարգն առաջ շարժվում է»,-պարզաբանել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ