News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Մուրադ Բաքանը հայտարարել է, թե երկրից ունեւոր եւ խելացի անձանց փախուստը կանխելու համար խորհրդարանը պետք է ուսումնասիրություններ իրականացնի։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ CHP–ի պատգամավոր Մուրադ բաքանը շեշտել է, թե միայն վերջին 3 տարում Թուրքիայից հեռացել է 13 հազար միլիոնատեր, որոնցից 12 հազարը հեռացել են երկրում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո։

Նա պնդել է, թե երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության կորուստները ստիպում են խելացիներին ու հարուստներին լքել երկիրը եւ տեղավորվել ավելի նպաստավոր երկրներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ