News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Չկա որեւէ լարվածություն վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն՝ անդրադառնալով հրապարակումներին, թե իր եւ վարչապետի միջեւ հարաբերությունները լարված են:

Հիշեցմանը, որ կառավարության նիստերից մեկում վարչապետը կոչ էր արել դուրս գալ չինովնիկի կարգավիճակից, վերջինս պատասխանեց. «Վարչապետ Կարեն Կարապետյանի բոլոր հանձնարարականները կատարվում են ամբողջությամբ, իսկ չինովնիկի կարգավիճակից դուրս գալը կարծում եմ ինձ հետ կապ չուներ: Զգում եք՝ ես այդքան չինովնիկի կարգավիճակ ունե՞մ: Չեք զգում, ավելի լավ:

Ինչ վերաբերում է լարվածությանը, չկա ոչ մի լարվածություն պարոն վարչապետի հետ: Մենք շատ գործընկերային, լավ, դրական հարաբերություններով աշխատում ենք եւ բավականին մեծ աշխատանք ենք արել, ինչը փաստում են մեր ցուցնաիշները»:

Տպել
Ամենաշատ