News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետական գույքի կառավարման վարչությունը չի կարող ասել, թե ինչ ճակատագիր կունենան նախկին Երիտասարդական պալատն ու «Զվարթնոց» օդանավակայանը:

«Ես կարող եմ միայն պատասխանել այն հարցերին, որը մեր ենթակայության ներքո է: Նախկին Երիտասարդական պալատի շենքը պետգույքի մասնավորեցման կամ սեփականաշնորհման գործընթաց չի անցել, եւ երբեւէ կապ չի ունեցել մեր գերատեսչության հետ: Այն ժամանակին օտարվել է սնանկացման գործընթացով», - այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ինչ վերաբերում է «Զվարթնոցին», Արման Սահակյանն ասաց, որ օդանավակայանը հանձնված է կոնցեսիոն կառավարման եւ այդ հարցին լավագույն պատասխանները կհնչեցնեն Քաղաքաշինության պետական կոմիտեն ու Երեւանի քաղաքապետարանը. «Դա մեր գործառույթներին չի առնչվում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ