News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Վրացական փողոցի թիվ 10 շենքի 4-րդ մուտքում պայթյունից տուժած բնակիչները մանրամասներ են ներկայացրել (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից մեկը նշեց, որ նախկինում երբեք գազի հետ կապված շենքում որեւէ խնդիր չի եղել:

«Այդ բնակարանում շատ նորմալ ընտանիք է ապրում, շատ կարգին մարդիկ են, էնպիսի մարդիկ չեն, որ թողնեն գնան էդպես, գազի ուտեչկան չգիտեմ որտեղից է եղել»,- ասաց բնակիչներից մեկը:

Նշենք, որ պայթյունը եղել է շենքի առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում: Տունն ամբողջությամբ ավիրվել է, բարեբախտաբար, պայթյունի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան: Ականատեսների պատմելով, այդ բնակարանը վերանորոգվում էր եւ ընտանիքի անդամները ժամանակավորապես այնտեղ չէին ապրում:

Պայթյունից վնասվել է նաեւ առաջին հարկում գտնվող մյուս բնակարանը. մուտքի դուռն է վնասվել, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ: Մեզ հետ զրույցում բնակարանի սեփականատերը պատմեց, որ գիշերը տանը եղել է որդու ընտանիքը, այդ թվում երկու մանկահասակ երեխաներ:

«Պայթյունից իրենց դուռը թռել էր եւ մեր դռանը կպել, դրա հետեւանքով երկու դուռն էլ ընկել էին մեր տան մեջ: Պատերն են ճաքել, ապակիններն են կոտրվել...»,,- պատմեց բնակիչը:

Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ 2-րդ հարկում գտնվող բնակարանները: Մի բնակարանի պատուհաններն են վնասվել, մյուսի՝ պատուհանները և մուտքի դուռը, երրորդի՝ միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող 3 բնակարանների պատուհանները:

Վնասվել են նաեւ շենքի մոտակայքում կայանած 11 ավտոմեքենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ