News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2017 թվականին պետական գույքի օտարումից ստացվող եկամուտը 2016 թվականի համեմատ աճել է գրեթե 5 անգամ՝ կազմելով 685.7 մլն դրամ: Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Ըստ նրա՝ պետական գույքի մասնավորեցումից ֆինանսների ներհոսքը աճել է 5.5 տոկոսով՝ կազմելով 66.4 մլն դրամ: Պետական հողերի կադաստրային արժեքի վճարումներից ստացվող եկամուտը կազմել է 367.4 մլն դրամ, ինչը 8.5 անգամ գերազանցում է 2016 թվականի ցուցանիշը: Պետական գույքի վարձակալությունից ստացվող եկամուտը կազմել է 398.5 մլն դրամ՝ տարեկան 8 տոկոս կտրվածքով:

«Հաշվետու տարվա ընթացքում արմատական բարեփոխումներ են իրականացվել աճուրդների նախապատրաստման եւ կազմակերպման ոլորտում, ինչի արդյունքում աննախադեպ քանակական եւ որակական ցուցանիշներ են արձանագրվել»,- նշեց Սահակյանը: Նաեւ շարունակեց, որ 2016-2017 թվականներին 164.2 մլն դրամի 704 տրանսպորտային միջոցներ է վաճառվել, ինչին հնարավոր է եղել հասնել հանրությանը պետական գույքի վաճառքի մասին, ինչպես նաեւ որոշ տեղերում աճուրդների անցկացման եւ գույքի կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման շնորհիվ: 

«Մրցակցային միջավայրի ապահովման շնորհիվ վաճառքները մեկնարկային արժեքի համեմատ 2016 թվականին 103 տոկոսը 117-ի դիմաց են կազմել», - ավելացրել է նա: Զգալի աճել են նսեւ շենքերի եւ շինությունների տանիքներին հեռահաղորդակցության սարքավորումների տեղադրումից եւ սպասարկումից ստացվող եկամուտները՝ 75 տոկոսով՝ մինչեւ 156.2 մլն դրամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ