News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արթիկ քաղաքում դպրոցի շենքում, որը դեռ դեկտեմբերին անհատույց հանձնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը, 2 մլն դոլարի ներդրում կիրականացվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Մենք հետեւում ենք, դրանք ամբողջությամբ պայմանագրային պարտավորություններ են: Ես խնդրում եմ՝ չտարանջատենք, թե ում է հանձնված այց գույքը: Եթե կա ներդրում, եթե մարդիկ ցանկանում են զբաղվել բիզնեսով, պետությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա: մենք մեր մասով, պետգույքի կառավարման վարչությունը պատրաստ է ցանկացած ներդրողի ձեռքը բռնել եւ մինչեւ վերջ գործընթացը տանել»,-ասաց Սահակյանը:

Հարցին, թե մինչ այդ դպրոցն արդեն չէ՞ր գործում, նա արձագանքեց. «Չասենք դպրոց, որովհետեւ պետական գույքը տարբեր ծրագրերի ներքո տրվում է անհատույց օգտագործման: Այսինքն եթե ժամանակին անհատույց տրվել է ԿԳՆ-ին, որ այնտեղ ծրագիր իրականացնի եւ այլեւս ծրագիր չի իրականացնում, ապա մենք դա պետք է դիտարկենք որպես պետական սեփականություն: Մենք չենք թողնում, որ պետական սեփականությունը թալանվի, օտարվի: Մենք շահագրգռված ենք, որ խոչընդոտ չլինենք բիզնեսին, մեր չօգտագործվող գույքը տանք բիզնեսին, որ մարզերում ներդրումներ իրականացնեն եւ աշխատատեղեր ստեղծեն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստում որոշվել է Արթիկում գտնվող դպրոցներից մեկի շենքը 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ  96 543 000 ՀՀ դրամ գնաահատված արժեքով 7316.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ եւ նկուղ), հարակից ենթակայանը, օժանդակ շինությունը, պարիսպը եւ հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Հատկանշականն  այն է, որ  այս ընկերության 50 տոկոսի բաժնետերը  Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը: Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը:

Ներդրումները կուղղվեն անշարժ գույքի վերանորոգման եւ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ