News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2017-ին աճել է 26,1 տոկոսով: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի ժամանակ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը:

Վարչապետ Կարապետյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է: «Ունենք աճ՝ բոլոր ցուցանիշներով: Մաքսիմ Սոկոլովի հետ առանձնազրույցում նախանշել ենք հնարավոր զարգացման բոլոր կետերը եւ մեր հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղիները: Մեր տվյալներով՝ 2017-ի ընթացքում հայ-ռուսական առեւտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով, Հայաստանից արտահանումը՝ 44,6 տոկոսով, ներմուծումը՝ 19,1 տոկոսով»,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական ցուցանիշներին՝ վարչապետն ընդգծել է, որ 2017-ին տնտեսական ակտիվությունն աճել է 7,7 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ 26,9, արտահանումը՝ 25,2, ներմուծումը՝ 27,8, ծառայությունների մատուցման ոլորտում աճը կազմել է  14,4 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12,6 տոկոս, գնաճը կազմել է 2,6 տոկոս:

«2018-ի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության աճը կազմել է 10,2 տոկոս, արդյունաբերութան աճը՝ 13,9, շինարարության աճը՝ 19,7, արտաքին առեւտրաշրջանառության աճը՝ 47,6, արտահանման աճը՝ 45,2, ներմուծման աճը՝ 48,9, ծառայությունների մատուցման աճը՝ 15,5 տոկոս: Գտնվում ենք զարգացման լավ թրենդի վրա եւ շահագրգռված ենք, որպեսզի դրան առավելագույնս մասնակցեն մեր ռուսաստանցի բարեկամներն ու գործընկերները»,- նշել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ միջկառավարական հանձնաժողովը հայ-ռուսական երկկողմ համագործակցության կարեւորագույն հարթակներից է: Վարչապետը տեղեկացրել է, որ Մաքսիմ Սոկոլովի հետ պայմանավորվել են տարբեր ուղղություններով սահմանել կոնկրետ պատասխանատուների՝ ծրագրերն առաջ մղելու համար: «Այսօր Հայաստանը լինելով ոչ մեծ շուկա՝ կարող է մեր գործընկերներին, ներդրողներին ներգրավել նրանով, որ ԵՏՄ-ի անդամ է, ունի արտոնյալ մուտքեր դեպի 180 միլիոնանոց եվրասիական շուկա: Քննարկման կարեւոր թեմա է եղել Մեղրի ազատ տնտեսական գոտին՝ ԵԱՏՄ-ի եւ Իրանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման ծրագրերի համատեքստում: Կարծում եմ, որ այս հարթակը կլինի շատ յուրահատուկ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով ռուսական կապիտալի մուտքն ազատ տնտեսական գոտի: 

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում բիզնեսի մոտ մեծ հետաքրքրություններ է տեսնում նաեւ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման առումով, մասնավորապես, ճանապարհաշինության, ջրամբարաշինության եւ այլ ուղղություններով: Կարեն Կարապետյանը նշել է, որ ծրագրերի իրականացման մեծ ներուժ է տեսնում ռուս-հայկական ներդրումային հիմնադրամի, Ռուսաստանում ներմուծման փոխնարինման, գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրերի շրջանակում:

«Հաշվի առնելով նաեւ ԵՄ-ի հետ GSP+, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի հետ GSP առեւտրային համակարգերի հնարավորությունները՝ մենք պատրաստ ենք Հայաստանում ռուսական կապիտալի համար ստեղծել հարմարավետ պայմաններ, որպեսզի վերջինս իր հետաքրքրություններից ելնելով այստեղ գործունեւթյուն ծավալի»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանն ավելի քան 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա մուտք գործելու հնարավորություն է ստացել, որի շրջանակում երաշխավորված են ապրանքների ազատ տեղաշարժը, մաքսային հսկողության բացակայությունը, սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժական վերահսկողության միասնական կանոնները: «Այդ ամենը Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի հետ մեկտեղ նախադրյալներ է ստեղծում Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը մեծացնելու համար, եւ մենք տեսնում ենք ռուսաստանյան կապիտալի հետաքրքրվածությունը: Այսօրվա հանդիպմանը մասնակցում են մեր գործընկերները, ովքեր պլանավորում են զարգացնել իրենց ծրագրերը եւ´ ճանապարհաշինության, եւ´ պետություն-մասնավոր համագործակցության, եւ´ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում, մեր համագործակցության բոլոր ոլորտներում: Այդ թվում, իհարկե, մենք առաջին հերթին մեծ պոտենցիալ հետաքրքրություն ենք տեսնում Ձեր նշած ոլորտներում», - նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը: 

Նիստում նախ ներկայացվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր
Դիցուք, «ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» 1997 թ....
Երևանը Ռուսաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ սադրիչ հայտարարություններ էր անում. Տարասով
Հայաստանը շատ թույլ օղակ է դարձել տարածաշրջանային անվտանգության համակարգում...
«Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է»․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական ալիքները մուլտիպլեքսից հանելու մասին
Ոչ միայն որեւէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլեւ վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել...
ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կասկածի տակ է դնում ՀՀ անվտանգությունը. Նախկին փոխարտգործնախարար
Նա անընդունելի համարեց հարաբերությունների վատթարացումը գերտերության հետ՝ ի դեմս Ռուսաստանի, Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար...
«Զվարթնոցում» ռուս սահմանապահների հարցն օգտագործվում է հայերին ՌԴ-ի դեմ տրամադրելու համար. Լեւոն Ստեփանյան
Գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը մեկնաբանել է օդանավակայանում ռուս սահմանապահների դուրսբերման հարցը...
«Փաստ». ՀԱՊԿ-ից դուրս կգան Պուտինի ընտրության օ՞րը
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իշխանական նեղ շրջանակներում բավականին տագնապ և...
Ամենաշատ