News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը պատասխանել է նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի «Վալենտինկան բոսորագույն երանգների մեջ» էսսեին։ Պաշտոնյան «Ռուսկիյ պիոներ» ամսագրում հրապարակված հոդվածում հայտարարել էր, որ քաղաքակրթությունն անկում է ապրում ֆեմինիզմի պատճառով, փոխանցում է Lenta-ն։

Իր պատասխան «Միմոզայի գույնի փիլիսոփայությունը» էսսեն Սոբչակը սկսում է ֆրանսիական գրող Ֆրանսուազ Սագանի խոսքերով․ «Աստված սկզբում արարել է Ադամին, ես էլ եմ միշտ սկսում սեւագրից»։

Սոբչակը խոստովանել է, որ բարդ քաղաքական իրավիճակում կանայք սկսել են պատասխանատու պաշտոններ ստանալ, բայց բացատրում է դա «ջրափոսերի մաքրման» անհրաժեշտությունը «հատկապես տղամարդկային էգոների ոչ խելամիտ եւ ավերիչ բախումներից» հետո։ Հեղինակը որպես օրինակ է բերում կայսրուհի Եկատերինա Մեծի, քաղաքական գործիչներ Գոլդա Մեյերի (Իսրայել) եւ Մարգարետ Թետչերի (Մեծ Բրիտանիա) գործունեությունը եւ ընդգծում, որ կանանց կառավարումից հետո երկրները «միայն առողջանում» էին։

Հեռուստահաղորդավարուհին նախագահի օգնականին մեղադրում է «գորշ սեքսիզմի» մեջ եւ խոստովանում, որ հիասթափվել է, որ այսպիսի խոսակցություններն ընթանում են մի երկրում, որտեղից 55 տարի առաջ տիեզերք է թռչել Վալենտինա Տերեչկովան։ Սոբչակը նաեւ խոստանում է, որ կանանց ապստամբություն չի լինի, բայց կանանց նկատմամբ անհավասարությունը կմնա անցյալում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինին հանձնվել է Ռուսաստանի Դաշնության ընտրված նախագահի վկայականը
«ՌԴ նախագահի անցած ընտրություններն ամենամաքուրն ու թափանցիկն էին երկրի ամբողջ պատմության ըթնացքում...
Կրեմլը՝ Թրամփից Պուտինին շնորհավորանքի բացակայության մասին. Առավոտը երեկոյից ավելի իմաստուն է
Դա չպետք է ոչ բարեկամական քայլ համարել…
Charlie Hebdo–ն Ռուսաստանի նախագահական ընտրությունների մասին ծաղրանկար է հրապարակել (ֆոտո)
Ծաղրանկարը թողարկվել է մարտի 14-ի համարում՝ այսինքն, Ռուսաստանի նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ...
Նավալնին «գրողի ծոցն» է ուղարկել բոլորին, ովքեր քննադատում էին Սոբչակի հետ ընդհարման համար
Նավալնին տեսահոլովակ է հրապարակել, որում Սոբչակն ասում է...
Սպիտակ տուն. Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հաղթանակը անսպասելի չէր
Նա նշել է, որ ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է...
ՌԴ նախագահական ընտրությունները արդյունավետ են անցկացվել, բայց մրցակցությունն անբավարար էր. ԵԱՀԿ
Ազատությունների մի շարք սահմանափակումներ կրճատել էին մրցակցության հնարավորությունները…
Ամենաշատ