Կիեւի շրջանում հարբած տղամարդը կրակ է բացել հարեւանների վրա, հաղորդում է Ուկրաինայի ազգային ոստիկանության պաշտոնական էջը: Ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո տղամարդը սկսել է կրակել նրանց վրա, ապա նռնակ է նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Նա փորձել է փախչել ծառայողական ավտոմեքենայով, սակայն ձերբակալվել է: Նշվում է, որ տղամարդը Դոնբասում ռազմական գործողությունների մասնակից էր: