News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում գտնվողն Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հետ կապված 6 աճուրդ է իրականացվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

«Անկեղծ ասած, այս պահին ունենք առաջարկ, վարչապետի որոշման նախագիծ է պատրաստվում՝ բանակցող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Մենք կբանակցենք այն կողմի հետ, որը ցանկություն ունի ձեռք բերելու շենքը: Պետք է նայենք ներդրման չափերը, պետք է հասկանանք՝ ինչ կառույց է լինելու Հանրապետության հրապարակում, որից հետո կտեղեկացնենք»,-ասաց Արման Սահակյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2017-ի ամռանը կառավարության որոշմամբ օտարման ենթակա  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը որոշվել է հանել աճուրդի: Աճուրդ մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ է եղել:

Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ շենքի պոտենցիալ գնորդներն են վարչապետ Կարեն Կարապետյանը, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ մեկ այլ գործարար: Նշվում էր, որ նախարարության շենքը, թերեւս, կվաճառվի 27 միլիոն դոլարով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Ամենաշատ