News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 19-ին տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Կառավարման խորհրդի փոխնախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Միջազգային կապերի պատասխանատու է ընտրվել ԼՀԿ Երեւանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Լուսավոր Հայաստան Կուսակցության երկրորդ համագումարը, որի ընթացքում ընտրվել է կուսակցության Կառավարման խորհուրդը։ Խորհրդի անդամներ են ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Լիբերալ քաղաքականության դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Երիտասարդական միության նախագահ Նատալի Սինորյանը, Վանաձորի ավագանու անդամ Արմեն Եղիազարյանը, նաև Կարեն Սիմոնյանը, Գրիգորի Դոխոյանը, Բենիամին Պլուզյանը, Սերգեյ Անիսոնյանը և Աննա Կոստանյանը։

Կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Էդմոն Մարուքյանը։

Համագումարում հաստատվել է Լուսավոր Հայաստան Կուսակցության նոր կանոնադրությունը և ծրագիրը համալրվել է Իրավունքի գերակայության մանիֆեստով։

Տպել
Ամենաշատ