News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը փետրվարի 20-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության տարածաշրջանային կազմակերպության (FAO) միջազգային փորձագետ Կուտիմ Մերսինիին, Վրաստանի փորձագետներ Ռեվազ Սենաձեին եւ Ալեքսանդր Կաշաիշվիլիին:  Հանդիպմանը ներկա էին պատասխանատու պաշտոնյաներ գյուղատնտեսության նախարարությունից եւ Ծառայությունից:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն իրականացնում է գյուղատնտեսական կենդանիների նույնականացման եւ համարակալման համակարգի ներդրմանն ուղղված տարածաշրջանային ծրագիր, որի շրջանակներում Վրաստանում որոշակի միջոցառումներ են արվել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ եւ միջազգային այլ կառույցների աջակցությամբ, Հայաստանում նույնպես ծրագիրն արդեն մշակվել է:

Այս համատեքստում հայ եւ վրացի գործընկերները տեղեկատվություն են փոխանակել երկու երկրներում կենդանիների համարակալման նպատակով իրականացվող ընթացիկ աշխատանքների եւ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ: Նաեւ փաստել են, որ փորձի փոխանակումն այս ոլորտում կարեւոր նախադրյալ կլինի կենդանիների համարակալման ներդաշնակ եւ կենսունակ համակարգեր ունենալու հարցում՝ հատկապես միմյանց սահմանակից երկրներում գյուղատնտեսական կենդանիների հնարավոր տեղաշարժի պարագայում:

ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը ներկայացրել է Ծառայության նախաձեռնությամբ մեկնարկած այն բոլոր միջոցառումներն ու ծրագրերը, որոնք կբերեն անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխությունների՝ անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, մսամթերքի դասակարգում եւ ռեյթինգավորում, սպանդանոցային ծագման մթերքն ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային համակարգի ներդրում: Նա ընդգծել է, որ կենդանիների համարակալումը առանցքային ուղղություն է այս փոփոխությունների շղթայում եւ զգալի դրական ազդեցություն կունենա սննդամթերքի անվտանգության տեսանկյունից՝ ապահովելով կենդական ծագման մթերքի հետագծելիությունն ու վերահսկելիությունը:

Փորձագետները ՍԱՊԾ մասնագետների հետ աշխատանքային կարգով քննարկել են համարակալման գործընթացի փուլերը եւ մեխանիզմները: Հայաստանում ծրագրի տեւողությունը գնահատվել է երեք տարի, նախապատրաստական որոշ փուլեր արդեն ավարտվել են, ներկայումս գյուղատնտեսության նախարարության եւ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ բանակցություններ են տարվում ծրագրի ֆինանսավորման ուղղությամբ:

Գործընկերները քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ համարակալման ծրագիրը տարածաշրջանային մակարդակով հաջողությամբ իրականացնելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ