News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել են հարկման մեխանիզմները: Այս մասին փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի հարկային ինքնուրույն համակարգի պատմության մեջ առաջին անգամ՝ 2018թ-ի հունվարի 1-ից, կիրառվում է, ինչպես արտահանողներին, այնպես էլ ՀՀ տարածքում գործունեություն իրականացնողներին ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը. «20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն ստացել է 14 հայտ՝ 1,4 միլիարդ դրամ նշված գումարով, որը, հիմնավորվելու դեպքում, վերադարձվելու է տնտեսվարող սուբյեկտներին՝ նրանց մոտ ձեւավորելով շրջանառու միջոցներ»:

ՊԵԿ նախագահի տեղակալը հիշեցրել է, որ տարեսկզբից արտադրական նշանակության մեքենաները, սարքավորումները եւ հումքը Հայաստան են ներմուծվում՝ առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու. «Մեկ ամսվա վիճակագրության համաձայն՝ շուրջ 3 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար մաքսային սահմանին արդեն չի վճարվել: Տարվա կտրվածքով այդ գումարը կկազմի 40-45 միլիարդ դրամ»: Հարկային օրենսգրքի դրույթներից մեկն էլ ուղղված է ՀՀ-ի միջոցով երրորդ երկրներ արտահանումն ավելի գրավիչ դարձնելուն: Կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրերով, եթե ընկերությունը երրորդ երկրներից Հայաստան է ներմուծում ապրանքներ եւ արտահանում այլ երկրներ, ապա մաքսային սահմանին ԱԱՀ չի գանձվում:

Անդրադառնալով շահութահարկին առնչվող կարգավորումներին՝ Վախթանգ Միրումյանն առանձնացրել է ամորտիզացիայի հնարավորությունը, որն ուղղված է տնտեսվարող սուբյեկտների կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը: «Բիզնեսի համար կարեւոր քայլ է նաեւ շահութահարկի կանխավճարների այլընտրանքային համակարգի ներդրումը, երբ տնտեսվարողը ստիպված չէ նախորդ տարվա փաստացի շահութահարկի 25% չափով եռամսյակային կանխավճարներ կատարել, եթե ընթացիկ տարում պակաս շահույթ է ակնկալում»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Բացի այդ, տնտեսվարող սուբյեկտները արտերկրում կատարված գովազդի, մարքեթինգի կամ կադրերի վերապատրաստման գծով ծախսերն այսուհետ կարող են ամբողջությամբ նվազեցնել՝ առանց որեւէ սահմանափակման: «Իսկ ընդհանուր դաշտում գործող անհատ ձեռնարկատերերը 24,4% դրույքաչափով եկամտային հարկի փախորեն վճարելու են 20% շահութահարկ»,-տեղեկացրել է կոմիտեի նախագահի տեղակալը՝ հավելելով, որ օրենսգրքով վերացել է նաեւ ակցիզային դրոշմանիշեըի եւ դրոշմապիտակների ձեռքբերման դիմաց գումարի գանձման եւ հետագայում հաշվանցման անհրաժեշտությունը: Իսկ այլ պետություններում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենայով մեր երկիր եկող զբոսաշրջիկն այլեւս ճանապարհային հարկ չի մուծում:

ՊԵԿ նախագահի տեղակալի գնահատմամբ բիզնեսին աջակցող այս միջոցառումների արդյունքում պետությունը տնտեսվարողների մոտ շուրջ 80-90 մլրդ դրամ է թողնում. «Սա ընդգծված եւ երկարաժամկետ ռազմավարություն է՝ տնտեսվարողի մոտ շրջանառու միջոցներ թողնելու նպատակով, որոնք նա կարող է ներդնել բիզնեսի մեջ եւ ընդլայնել տնտեսական գործունեությունը կամ, օրինակ, ավելի մեծ եկամուտ վճարել վարձու աշխատողներին»:

Վախթանգ Միրումյանն անդրադարձել է նաեւ հարկային վարչարարության արմատական փոփոխություններին եւ պարզեցումներին: Մասնավորապես՝ նոր օրենսգրքով տնտեսվարողին հնարավորություն է ընձեռվում ստուգումների ընթացքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ՝ ազատվելով պատասխանատվության ենթարկվելուց: «Հստակեցվել են ստուգումների գործընթացի կասեցումները, իսկ դրանց հիմքերը ճշգրիտ արտացոլվելու են կասեցման հանձնարարագրերում»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը՝ տեղեկացնելով, որ ստուգումների որոշ տեսակներ, ինչպիսին է հանդիպակաց ստուգումը, կրճատվել են:

Վ. Միրումյանը հայտնել է նաեւ, որ հարկ վճարողներն ավելի երկար ժամանակ են ստացել՝ ստուգման ակտերի նախագծերի վերաբերյալ առարկություն ներկայացնելու համար: Ընդհանուր առմամբ, ըստ Վախթանգ Միրումյանի, էապես նվազել է հարկային օրենսդրության դրույթները խախտելու համար պատասխանատվությունը: Օրինակ՝ առավելապես ՓՄՁ-ներին առնչվող արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների համար 1-ին անգամ խախտում կատարելու դեպքում տուգանքի ինստիտուտը փոխարինվել է նախազգուշացմամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ