Իսրայելական ոստիկանությունն անվանել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի երկու աջակիցների անունները, որոնք ձերբակալվել են կոռուպցիայի կասկածանքով լայնամասշտաբ հետաքննության ընթացքում, հաղորդում է Associated Press-ը։
Ոստիկանությունը տվել է Կապի նախարարության նախկին գլխավոր տնօրեն Շլոմո Ֆիլբերի եւ Նեթանյահուի նախկին մամուլի քարտոււղար Նիրա Հեֆետցայի անունները։
Նրանք կասկածվում են կոռուպցիոն գործարքի մեջ, որի նպատակն է եղել լրատվամիջոցներում վարչապետի գործունեության դրական լուսաբանումը։
Այդ գործով Նեթանյահուի անունը դեռ չի նշվել, սակայն սպասվում է, որ վարչապետը եւս կհարցաքննվի։
Հիշեցնենք, ավելի վաղ Իսրայելի իրավապահ մարմինները խորհուրդ են տվել կոռուպցիայի հարցով մեղադրանք առաջադրել Նեթանյահուին։
Ինքը՝ Նեթանյահուն հերքել է մեղադրանքները։