Իրանի ներքին անվտանգության ուժերը Թեհրանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած ոստիկանների հետ բախումների պատճառով 300 մարդու են կալանավորել, հայտնում է Fars գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ երկուշաբթի երեկոյան սուֆի խոշորագույն աղանդ «Դերվիշի Գոնաբադիի» անդամները (նրա կողմնակիցները Իրանի իշխանություններին մեղադրում են հետապնդումների եւ խտրականության մեջ) Փասդարան շրջանում հարձակվել են Իրանի ներքին անվտանգությկան ուժերի վրա, ինչի հետեւանքով զոհվել է ոստիկանության 3 սպա, եւս 30 մարդ վնասվածքներ են ստացել: Նշվում է, որ տուժածների թվում պատահական անցորդներ կան:
Իրանի մայրաքաղաքում անկարգությունները վերականգնվել են երեքշաբթի: Մի քանի տասնյակ ցուցարարներ փողոց են դուրս եկել Փասդարան շրջանում: Ոստիկանության աշխատակիցները շարժվել են դեպի տարերային ցույցերի անցկացման վայր: «Ֆարսի» տեղեկացմամբ՝ դեռեւս ձերբակալվածնների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: