News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածու է առաջադրվել Ռուբեն Վարդազարյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

Ռուբեն Վարդազարյանը հունվարի 25-ից նշանակվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

«Արդարադատության խորհուրդը որոշել է Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը»,- ասաց Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մինչեւ մայրաքաղաքում մեկ դատարանի ձեւավորումը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահն էր:

Տպել
Ամենաշատ