News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Յունիբանկը  եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն առավել մատչելի պայմաններով վարկեր` սկսած 8% տարեկան տոկոսադրույքից: Վարկատեսակի մատչելի պայմանները համահունչ են Յունիբանկի կողմից վարկերի տոկոսադրույքների նվազեցման  քաղաքականությանը:   

Ծրագիրն ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը եւ նոր շուկաներ մուտք գործելուն նպաստող համատեղ ֆինանսական ծառայությունների ներդրմանը։

Վարկային միջոցների հասանելիությունը ՓՄՁ-ների համար շարունակում է մնալ ամենաարդիական հարցերից մեկը: Յունիբանկը ձգտում է ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլեւ` պարզեցրել վարկերի տրամադրման գործընթացը: Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով արտահանող ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթն արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար:

Համաձայնագիրը ստորագրեցին Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը:

«Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ եւ հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Նմանատիպ գործիքների կիրառումը հաճախորդի համար հարմարավետությունն է, արագությունը եւ հասանելիությունը, որպեսզի նրա համար հասկանալի եւ պարզ լինի` ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց»,- ասաց Մեսեւոպ Հակոբյանը:

Նշվեց նաեւ, որ հաճախորդների համար լուծվում է գրավի խնդիրը`  90% ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից:

Արմեն Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության եւ Յունիբանկի համագործակցությունը տվյալ ոլորտում պետք է մեծ եւ շոշափելի արդյունքներ տա: «Հիմնական երկու գործիքակազմերով ենք աշխատելու բանկի հետ` արտահանման ապահովագրություն եւ նախաարտահանման ֆինանսավորման ապահովագրություն»,- ասաց նա:

Հաշվի առնելով շուկայի եւ բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները` Յունիբանկը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն եւ անհատական ժամանակացույց, իսկ վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:

ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերի ընդլայնման շնորհիվ Յունիբանկը նպաստում է ձեռնարկությունների աճին եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բանկի կողմից առաջարկվող վարկատեսակներն ուղղված են բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը եւ վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը:

2017թ.-ին Յունիբանկը արձանագրել է աճի բարձր տեմպ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով` ավելացնելով ակտիվները մինչեւ 200 մլրդ ՀՀ դրամի: Բանկի համար ռեկորդային ցուցանիշն ապահովվել է բնակչության եւ տնտեսության իրական  հատվածի վարկավորման ծավալների ընդլայնման, ինչպես նաեւ` աշխատանքի արդյունավետության բարձրացման եւ պորտֆելի դիվերսիֆիկացման շնորհիվ: Յունիբանկի վարկային պորտֆելը 2017թ.-ին կազմել է 127 մլրդ ՀՀ դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 13%-ով:

2017թ.-ին Յունիբանկը շարունակել է ակտիվ զարգացնել նաեւ ՓՄՁ-ների վարկավորման ուղղությունը: Բանկի բիզնես վարկավորման պորտֆելն աճել է 10%-ով եւ կազմել 60 մլրդ ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Ամենաշատ