ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է 480.58 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.23 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 593.23 դրամ (նվազել է 3.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 673.24 դրամ (նվազել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.47 դրամ (նվազել է 0.05 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 258.34 դրամ, ոսկի՝ 20,806.32 դրամ, պլատին՝ 15,559.16  դրամ։

Փետրվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: