News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  2017թ. հուլիսի 3-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների նստավայրում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործով որեւէ տեղաշարժ չկա: NEWS.am-ի հետ զրույցում այդ օրը դատարանի նկուղում ծեծի ենթարկված Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դեպքից 8 ամիս անց այդպես էլ կասկածյալ չկա, որեւիցե տեղաշարժ չկա: Պաշտպանի խոսքով, այս գործելաոճին ծանոթ է, որի վերջնական նպատակը գործը կարճելն է:

«Ոչ կասկածյալ կա, ոչ էլ՝ մեղադրյալ: Գործում որեւիցե տեղաշարժ չկա, ձեռագիրը պարզ է, մի քանի ամիս կմնա այսպես, հետո կկարճեն՝ ասելով, որ չեն կարողացել գտնել մեղավոր անձանց»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին  հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին: Պաշտպանները ավելի ուշ ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալներին դատարանի նկուղում ծեծի են ենթարկել:

Գործով տուժողներ են ճանաչվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը եւ Մխիթար Ավետիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ