News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հարավային Մեքսիկայի, այդ թվում՝ մայրաքաղաք Մեխիկոյի բնակիչներին կրկին «արթնացրել» է երկրաշարժի մասին ահազանգող ազդանշանը։ Այն ավելի կարճ է եղել, քան նախորդ ուրբաթ հնչած ահազանգը, սակայն մարդիկ շտապել են փողոց դուրս գալ, փոխանցում է NTDTV–ն։  

Այս անգամ գրանցվել են 5.9 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։ Էպիկենտրոնը գտնվել է Օահակա նահանգի Սանտա Կատարինա Մեչոականից 30 կիլոմետր հեռավորության վրա եւ 40 կիլոմետր խորության վրա։ Այն 320 կիլոմետր է հեռու մայրաքաղաքից։ Մեխիկոյում ցնցումները թեթեւ են զգացվել եւ շատերը տուն են վերադարձել այն բանից հետո, երբ դադարել են ցնցումներ զգացվել։  Սակայն Սանտյագո Համիլտեփեկ քաղաքում մարդիկ նախընտրել են մնալ փողոցներում մինչ լուսաբաց։ Այստեղ մի քանի օր առաջ մի շարք տներ էին ավերվել։

Այս անգամ, երկրաշարժն առանց ավերածությունների եւ զոհերի էր եղել։ Նախորդ ուրբաթ 7.2 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում եւս զոհեր չէին եղել, սակայն շուրջ հազարավոր տներ էին վնասվել։

Այդ ժամանակ իշխանությունները հայտնել էին, թե ինչքան ժամանակ կպահանջվի Մեխիկո քաղաքի վերականգնման համար երկու սեպտեմբերյան երկրաշարժերից հետո, որի արդյունքում զոհվել էին մոտ 400 մարդ, այդ թվում՝ 220–ը՝ մայրաքաղաքում։ Քաղաքային կառավարության ղեկավարի խոսքով՝ հարյուրավոր ավերված շենքերը վերականգնելու համար կպահանջվի 5 տարի եւ ավելի քան 2.5 միլիարդ դոլար։

Սեյսմոլոգները նոր ստորգետնյա ցնցումներ են կանխատեսում Մեքսիկայի ափերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ