News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Աֆրինի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է, որ այս թեմայով բոլոր հարցերը պետք է լուծվեն Սիրիայի տարածքային ամբողջականության համատեքստում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովը համոզմունք է հայտնել, որ «Թուրքիայի անվտանգության ապահովման օրինական շահերը կարող են լիովին իրացվել եւ բավարարվել Սիրիայի կառավարության հետ ուղիղ երկխոսության միջոցով»:

«Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները՝ իր սահմանի երկայնքով Սիրիայում տեղի ունեցողի համատեքստում: Իհարկե, մենք հասկանում ենք քրդերի ձգտումները, սակայն չենք հասկանում եւ դեմ ենք, որպեսզի այդ ձգտումները չարաշահվեն… ես նկատի ունեմ արտաքին ուժերի կողմից այդ ձգտումների չարաշահման եւ Սիրիայում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում դրաք որպես օրակարգ առաջ տանելու փորձերը, որը ոչ մի կապ չունի քուրդ ժողովրդի օրինական շահերի հետ եւ ուղղված է սեփական աշխարհաքաղաքական, նեղ շահադիտական նպատակներին հասնելուն», - ավելացրել է նախարարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ