News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի 17 քաղաքացի փախել է Հունաստան: Ինչպես հաղորդում է  Reuters-ը՝ վկայակոչելով ափամերձ պահակախմբի ներկայացուցչին, մի խումբ թուրքեր հայտնաբերվել են Թուրքիայի արեւմտյան ափերից քիչ հեռու գտնվող Օյնուս կղզու ափին՝ հունական Հիոս կղզու հարեւանությամբ, որը հազարավոր փախստականների եւ միգրանտների համար դարպաս է դարձել դեպի Եվրոպա:

SkyTV-ի տվյալներով՝ փախչածների թվում 7 տղամարդ, 4 կին եւ 6 երեխա կա: Փախստականները հիմնականում ուսուցիչներ են, որոնք վախենում են 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո քաղաքական բռնաճնշումներից: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ 17 թուրքերի թվում դատավորներ ու քաղաքացիական ծառայողներ կան:


Հունաստանի ափամերձ պահակախմբի ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ օրերին թուրքերը կտեղափոխվեն Աթենք: Հունաստանի իշխանությունները չեն հայտնել, արդյոք նրանք քաղաքական ապաստան են խնդրել, թե ոչ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ