News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մալդիվների խորհրդարանը հավանություն է տվել 30 օրով արտակարգ դրության երկարաձգմանը, որի մասին նախագահը հայտարարել էր իր իշխանության ամրապնդման համար այն ժամանակ, երբ Գերագույն դատարանը հանձնարարել էր քաղբանտարկյալների ազատ արձակելու մասին, հաղորդում է AP-ն:

Նախագահ Յամեն Աբդուլ Գայումի հայտարարած արտակարգ դրության ժամկետը լրանում էր փետրվարի 20-ի երեկոյան, սակայն նա օրենսդիր մարմնին խնդրել է երկարացնել այն:

Արտակարգ դրության մասին օրենքին համապատասխան կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էին Գերագույն դատարանի երկու դատավոր: Ավելի ուշ մնացած երեք դատավորները անվավեր էին ճանաչել Յամենի հակառակորդների ազատման որոշումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ