Բեռլինում հարձակվել են փարանջա հագած մուսուլման կնոջ վրա: AP-ն հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել խանութներից մեկում: 28-ամյա կինը հարձակվել է 54-ամյա մուսուլման կնոջ վրա, պատռել փարանջան եւ նրա հասցեին վիրավորանքներ հնչեցրել: Ընդ որում խանութից դուրս գալուց հետո նա շարունակել է հետապնդել կնոջը եւ վիրավորել այնքան ժամանակ, մինչեւ նրան ձերբակալել է ոստիկանությունը: