News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի աշխարհազորայինները ժամանել են Աֆրին տեղացիներին Թուրքիայի ագրեսիայի եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում աջակցելու համար: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ թուրքական ուժերը Աֆրին ժամանելուն պես գնդակոծել են սիրիական աշխարհազորայինների գտնվելու վայրը:

Նշվում է, որ աշխարհազորայինները «մասնակցելու են Թուրքիայի ագրեսիայի եւ ԻՊ դեմ դիմակայությունում՝ պաշտպանելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ խոչընդոտելով Էրդողանի ռեժիմի եւ իր վարձու ահաբեկիչների՝ այդ շրջանը գրավելու փորձերին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ