News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան 04:30-ի սահմաններում Վրացական փողոցի թիվ 10 շենքի բնակիչներն արթնացել են պայթյունի ձայնից: Այն որոտացել է շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում: Տունն ամբողջությամբ ավերվել է, սակայն զոհեր եւ վիրավորներ, բարեբախտաբար, չկան: Պայթյունի հետեւանքով լուրջ վնասվել է շենքի 4 բնակարան, եւս մի քանիսի ապակիներն են կոտրվել: Պատահարի հետեւանքով նաեւ բակում կայանված 10 մեքենա է վնասվել: Պայթյունի պատճառների մասին առայժմ մեկ վարկած է շրջանառվում՝ գազի արտահոսք:

Առայժմ պարզ չէ, թե բնակիչները ե՞րբ կկարողանան վերադառնալ իրենց տները: Հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է շենքի անվտանգության հարցը: Դեռեւս վաղ է խոսել նաեւ փոխհատուցման մասին. փոխքաղաքապետ Կամո Արեյանը հորդորում է սպասել հետաքննության ավարտին: Նշենք, որ բնակարանը, որտեղ որոտացել է պայթյունը, վերանորոգվում էր, եւ պատահարի պահին տանը մարդ չի եղել:

1988 թվականը պատմական տարի էր մի քանի տասնամյակ Խորհրդային Ադրբեջանի կազմում անցկացրած Արցախի համար: Գորբաչովի հռչակած «պերեստրոյկայից» հուսադրված՝ Ղարաբաղի հայերը որոշեցին վերջապես լուծել Արցախի ճակատագիրը: Փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջան գումարվեց, քննարկվեց ինքնավար մարզում ստեղծված իրավիճակը եւ որոշվեց դիմել խորհրդային երկու հանրապետություններին՝ եւ ԼՂԻՄ-ը Հայաստանին վերամիավորելու հարցով: Սրան հետեւեցին ադրբեջանական քաղաքներում հայ բնակչության ջարդերը, հետո՝ ցույցեր Արցախում եւ Հայաստանում, ու տարիներ տեւած պատերազմ, որն այսօր էլ, ըստ էության, չի ավարտվել: 1988-ի փետրվարի 20-ն Լեռնային Ղարաբաղում Արցախի վերածննդի օր է հռչակվել: Ղարաբաղյան շարժման 30-ամյակի կապակցությամբ Արցախում այս օրերին տոնական միջոցառումներ են անցկացվել, այսօր էլ Երեւանի Ազատության՝ նախկին Թատերական հրապարակում տոնական հավաք է կազմակերպել Հայ ազգային կոնգրեսը. շարժման տարիների լուսանկարներ, պաստառներ, տեսանյութեր են ցուցադրվել, գրքի շնորհանդես է տեղի ունեցել:

Այսօր 2017 թվականի գործունեությունն է ամփոփել նաեւ պետգույքի կառավարման վարչության պետը: Նախկին Երիտասարդական պալատի ու «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագրի մասին Արման Սահակյանը ոչինչ չի կարողացել ասել. դրանք իրենց ենթակայության ներքո չեն: Փոխարենը 2016 թվականից պետգույքի կառավարման վարչության ենթակայությանն է հանձնվել Մարզահամերգային համալիրը, բայց դրա ճակատագիրն էլ դեռ անորոշ է: Այն շատ ծախսատար է պետության համար, բայց կառավարումը ստանձնելու հետ կապված ոչ մի առաջարկ դեռեւս չեն ստացել:

Լրագրողներն անդրադարձել են նաեւ Արթիկի դպրոցներից մեկի շենքին, որն անցյալ տարի անհատույց օգտագործման է հանձնվել գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությանը: Արման Սահակյանը վստահեցրել է, որ այնտեղ 2 մլն դոլարի ներդրում է արվելու: Նաեւ հորդորել է չտարանջատել, թե ում է հանձնվում գույքը. կարեւորը, Սահակյանի խոսքով, մարզում ներդրում է արվում, աշխատատեղ է ստեղծվում:

Կառավարության նիստերի ընթացքում վարչապետը պարբերաբար դիտողություն է անում պետգույքի կառավարման վարչության պետին: Սա լրատվամիջոցներում հրապարակումների առիթ է դարձել այն մասին, որ Կարեն Կարապետյանի եւ Արման Սահակյանի հարաբերությունները լարված են: Սահակյանը հերքել է:

Թուրքիայի Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ Ստամբուլի «Սանասարյան հանը» վերադարձվել է հայ համայնքին: Շենքը կառուցվել է 1895 թվականին, հայ բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից: Պատկանել է Էրզրումի հայկական համանուն վարժարանի սաներին: Պետության կողմից առգրավվելուց հետո «Սանասարյան հանը» տարբեր նշանակությամբ է օգտագործվել, այդ թվում հյուրատուն է եղել: Շենքը Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնելու հարցով դեռեւս 2014 թվականին դատարան էր դիմել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Իսկ ստամբուլահայ համայնքի որոշ ներկայացուցիչներ դատարանի այս որոշումը պատահական չեն համարում: Կարծում են, որ «Սանասարյան հանի» սեփականության իրավունքը համայնքին վերադարձնելով՝ թուրքական իշխանությունները ցանկանում են ամրապնդել իրենց որոշմամբ Պոլսո հայոց փոխպատրիարք վերանշանակված Արամ Աթեշյանի դիրքերը:

Փետրվարի 20-ին դոլարի ու եվրոյի արժեզրկումը շարունակվել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 593, ռուբլունը՝ 8 դրամ 47 լումա, ֆունտինը՝ 673 դրամ:

Փետրվարի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ