News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ ավարտվեց Գյումրի բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում փետրվարի 17-ին բուժհաստատությունում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները քննելն  ու մասնակից 6 բուժաշխատողների պահվածքին գնահատական հնչեցնելն էր։

Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, թե էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 11 անդամից՝ փորձառու բժիշկներից, իրավաբանից ու արհմիության նախագահից, լսեց միջադեպին մասնակից ու ականատես դարձած բոլոր բուժաշխատողների բացատրությունները, քննեց նրանց տված բացատրագրերը։

Հանձնաժողովականները խստորեն դատապարտեցին բուժաշխատողին ոչ հարիր պահվածքը՝ գտնելով, որ բուժաշխատողի մասնագիտական էթիկայի նորմերին չհամապատասխանող քննարկումներ են տեղի ունեցել Գյումրի բժշկական կենտրոնում։

Բուժաշխատողի անունն արատավորելու փորձ կատարած 6 աշխատակիցների տրվել է խիստ նկատողություն։ Իրավական գնահատականից անմիջապես հետո(Գյումրի քաղաքի ոստիկանության «Կումայրի» բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում), էթիկայի հանձնաժողովը կքննարկի նաեւ նրանց պայմանագրերի փոփոխության հարցը։ Չի բացառվում աշխատանքից հեռացում։

Հիշեցնենք, որ Փետրվարի 17-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Գյումրի» ԲԿ-ում: Ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը եւ Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման եւ Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, որը ստացել է մարմնական վնասվածքներ։

Ոստիկանությունը ժամը 13։00-ին Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանից հաղորդում է ընդունում, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը եւ 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին եւ մոտ 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։ Արթուր եւ Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, Աննա Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման եւ Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։

Արտակարգ դեպք «Գյումրի» ԲԿ-ում. Բժիշկները ծեծել են միմյանց

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ