News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կոչ է արել 2018 թվականի կեսերին միջազգային խորհրդաժողով անցկացնել պաղեստինյան պետության ստեղծման ճանապարհը շարունակելու եւ Մերձավոր Արեւելքի նոր, ավելի լայն խաղաղության գործընթացը սկսելու համար, հաղորդում է AFP-ն:

Դիմելով ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ Աբասը ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման խաղաղ ծրագիր՝ նոր միջազգային միջնորդությամբ, որտեղ ԱՄՆ-ն նվազ կշիռ կունենա: «Պաղեստինյան հարցը լուծելու համար կարեւոր է բազմակողմանի միջազգային մեխանիզմ ստեղծել», - ասել է Աբասը:

Աբասը խաղաղ ջանքերի ձախողման համար մեղքը բարդել է Իսրայելի վրա՝ հայտարարելով, այն որ «գործում է որպես անօրինական պետություն»

 «Դա զավթողականությունը ժամանակավոր իրավիճակից գաղութացման է վերածել», - ասել է նա:

Նրա խոսքով՝ միջազգային համաժողովը պետք է ՄԱԿ-ին Պաղեստինի լիիրավ անդամակցությանը, Իսրայելի եւ Պաղեստինի փոխադարձ ճանաչմանը եւ վերջնական կարգավորման նոր միջազգային մեխանիզմի ստեղծմանը հանգեցնի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ