News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Հետաքրքիր է Սերժ Սարգսյանն ունի՞ սեփական արտադրության նախադասություն, որն արժեքային է»։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը  մասնակցում էր Ղարաբաղյան շարժման 30–ամյակին Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած միջոցառմանը։

«Երբ որ պետք է արժեքային բան ասել, Սերժ Սարգսյանը ցիտում է ինչ–որ մեկին՝ Մոնթե Մելքոնյանին, Վազգեն Սարգսյանին, Լեոնիդ Ազգալդյանին։ Հետաքրքիր է ինքը սեփական արտադրության էդպիսի նախադասություններ ունի՞, որ արժեքային նշանակություն ունեն եւ կարելի է ասել։ Ինչպես է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Ղարաբաղյան շարժման 30–ամյակը շուքով նշում են, իսկ Հայաստանում նույնը տեղի չի ունենում։ Սերժ Սարգսյանը իր իշխանավարման ողջ ընթացքում, իր պահվածքով Ղարաբաղյան շարժման իդեալներից հեռացման ամենապատկերավոր սիմվոլն է»,–ասել է Նիկոլ Փաշինյան։

Տպել
Ամենաշատ