News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիսայդ  Ստարտափ Սամմիթ  Գոան  տեղի կունենա 2018 թվականի  մարտի 6-11: Ավելի քան 150 ստարտափեր հնարավորություն կստանա մասնակցելու աշխարհի տարբեր կողմերից հրավիրված դասախոսների դասախոսություններին, campfire զրույցներին, հաջողակ բիզնեսմենների վարպետության դասերին: Ստարտափերները կմասնակցեն մրցույթների՝ կախված իրենց ստարտափի  գործունեության ոլորտից եւ զարգացման աստիճանից:

ՍիսայդՍտարտափ Սամմմիթը ոչ-ֆորմալ ստարտափ միջոցառում է, կազմակերպված  վրանային ճամբարի ֆորմատով: Սամմիթի նպատակն է ստեղծել նոր հարթակ ստարտափ էկոհամակարգի շահառուների համար:

Առաջին անգամ սամմիթը կազմակերպվել է Հայաստանում 2016 թվականին: 2017 թվականին ունեցած հաջողությունից հետո  միջոցառումն անցավ միջազգային մակարդակի՝ առաջին անգամ կազմակերպելով սամմիթը 2018-ի փետրվարի 8-12 Ռաս Ալ Խայմայում, ԱՄԷ:

Սամմիթը ստացել է կառավարական  աջակցություն եւ կազմակերպվել է Ռաս Ալ Խեյմայի շեյխ Սաուդ Բին  Սաքր Ալ Քասիմի բարձր հովանու ներքո:

Սիսայդ Ստարտափ Սամմիթ Հնդկաստանը նույնպես ձեռք է բերել  կառավարական աջակցություն եւ կիրականացվի տեղական կառավարման մարմինների օգնությամբ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները, Առեւտրի եւ Արդյունաբերության  նախարար Սուրեշ Պրաբհունը,  Գոայի նախարար Մանոհար Պարիկարը, Գոայի մարզպետ Մրիդուլա Շարման ներկա կլինեն կայանլիք միջոցառմանը: Ինչպես Ռաս Ալ Խայմայում վառվեց նորարարական կրակը շեյխի կողմից,  Հնդկաստանում այն կվառվի  նախարարի կողմից:

Սամմիթին կմասնակցեն  բիզնես առաջնորդներ ամբողջ Հնդկաստանից, կստեղծվի նոր հարթակ համագործակցության համար: Նախատեսում ենք ունենալ շուրջ 800.000 ԱՄՆ դոլար ներդրումային պայմանավորվածություն   եւ 50.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդ:

Երկու կողմերի կառավարական աջակցությունը կձեւավորի մի նոր տնտեսական համագործակցություն եւ կստեղծի հարթակ՝ գիտելիքի փոխանակման համար։

Հավելյալ տեղեկության համար այցելեք՝  http://seasidestartupsummit.in/ ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ