News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, որն Ազատության հրապարակում մասնակցում էր Ղարաբաղյան շարժման 30–ամյակին նվիրված Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած միջոցառմանը, NEWS.am-ի հետ զրույցում ասաց՝ չէր էլ սպասում, որ իշխանությունը 88–ի շարժման հոբելյանական տարեդարձը կտոներ, քանի որ այս իշխանությունը չի տոնում նաեւ անկախության օրը։

«Այս իշխանությունը նաեւ սեպտեմբերի 21–ը չի նշում։ «Էրեբունի Երեւան» սուտ տոն է ստեղծել եւ ճոխ նշում է, որը կապ չունի այս 2 հարյուր տարեկան քաղաքի հետ։ Շարժման 30–ամյակը չնշելը, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ դիտավորություն չէ, պարզապես անշնորհքություն է, իշխանության հերթական անշնորհքությունն է, ի վերջո հենց Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ են այդ շարժմանը մասնակից եղել»,–ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Նա, մատնացույց անելով պատմաբան Աշոտ Սարգսյանի հեղինակած «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» գիրքը, որը «Անտարես»–ը հրատարել է օրերս, շեշտեց, որ այդ հրատարակությունների միջոցով քաղաքացին դառնալու է ավելի բանիմաց, հետեւաբար նաեւ իշխանության ճնշումներից ավելի պաշտպանված։

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ 88–ի շարժումից ոգեշնչված մարդկանց սպասելիքներն հետագայում չարդարացան, հրատարակիչն ասաց. «Շարժման սկզբում ուզում էին, որ Հայաստանին միանար Ղարաբաղը, իսկ հետո դա վերածվեց անկախության շարժման, ի վերջո հաղթանակած պատերազմի, պետականության, ձեռքբերումների սկիզբ դրվեց, եւ հավանաբար էն մարդիկ, ովքեր 88–ի շարժումը ձեռքբերում չեն համարում, երեւի թե հաղթանակի տարիներն էլ ցրտի մթի տարիներ են համարում»։

Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ այս երեք տասնամյակի ընթացքում փորձել են թուլացնել Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն այն դեռ ամուր է. «Քանի դեռ մեկը ասում է, որ Ռուսաստանը մեզնից ինչ–որ պոկելու բան ունի, ուրեմն մենք անկախ ենք, կախվածից չեն պոկում։ Դա նշանակում է, որ մենք անկախության շատ ռեսուրս ունենք։ Մեր անկախությանը կպել են, փորձել են թուլացնել, բայց քանի դեռ կա մեկը, որ մեզնից բան է ուզում պոկել, ուրեմն մենք կանք, անկախ ենք, պինդ ենք»։

Տպել
Ամենաշատ