Մալազիացի նկարիչը եւ ակտիվիստը տուգանվել եւ բանտարկվել է վարչապետ Նաջիբ Ռազակին ծաղրանկարելու համար, հաղորդում է BBC-ն: Ֆահմի Ռեզայի հեղինակած ծաղրանկարը փողերի լվացման սկանդալի պատճառով վարչապետի դեմ բողոքների ընթացքում վիրուսային է դարձել:
Սակայն արդյունքում, նկարիչը պետք է մեկ ամիս կալանավորված մնա եւ մոտ 8000 դոլար տուգանք վճարի: Նա մեղավոր է ճանաչվել վիրավորական համարվող կոնտենտի տարածումն արգելող օրենքները խախտելու համար: