News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը «փախչում է խաղաղությունից»: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` մեկնաբանելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի Մերձավոր Արեւելքի հարցով նիստի ժամանակ Աբասի ելույթը:

«Աբասը ոչ մի նոր բան չի ասել: Նա շարունակում է փախչել խաղաղությունից եւ շարունակում է ահաբեկիչներին եւ նրանց ընտանիքներին  347 մլն վճարել», - ասել է Նեթանյահուն:

Times of Israel-ը գրում է, որ Նեթանյահուի նշած թիվը հաշվարկվել է Իսրայելի ՊՆ կողմից: Համաձայն այդ հաշվարկների՝ Պաղեստինի իշախանություններն այդ գումարը 2017-ին վճարել են կալանավորված պաղեստինցիների ընտանիքներին, որոնք հարձակումներ են կատարել իսրայելցիների վրա կամ մահացել են այդ հարձակումների ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ