News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նա նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի ասել, որ Ռուսաստանը չի միջամտել ընտրություններին: «Նա ասել է, որ դա (միջամտությունը) չի ազդել (ընտրությունների արդյունքների վրա) եւ չի օգնել Թրամփի նախընտրական քարոզարշավին, եւ ռուսների հետ ոչ մի դավադրություն չի եղել», - նշել է նա:

Հարցին՝ թե ինչու Թրամփը հրաժարվեց հաստատել Կոնգրեսի՝ Ռուսաստանի դեմ առաջարկած պատժամիջոցները, Սանդերսը խուսափել է պատասխանել: Նա միայն նշել է, որ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Քիրստեն Նիլսոնը հանդիպել է կողմերի հետ` «այս գործընթացը քննարկելու եւ ավելի լավ լուծման հասնելու համար»:

«Մենք շատ ժամանակ ծախսեցինք կիբերանվտանգության վրա՝ աշխատելով պաշտպանել մեր ընտրությունները», - ասել է Սանդերսը` հավելելով, որ այդ հարցը քննարկվել է նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ:

Մեկնաբանելով հարցը, թե ինչու  է Թրամփը քննադատում իրեն նախորդող Բարաք Օբամային, բայց երբեք չի քննադատում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Սանդերսը առարկել է, որ Թրամփն իր նախագահության առաջին տարվա ընթացքում ավելի կոշտ է եղել ՌԴ հանդեպ, քան Օբաման իր 8 տարրիների ընթացքում:

 «Նա պատժամիջոցներ է կիրառել, սեփականություն է խլել, վերականգնել է պաշտպանությունը: Նա շատ բան է արել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար եւ խիստ է եղել նրա նկատմամբ: Անցյալ շաբաթ տեղի ունեցավ մի միջադեպ, որի մասին մենք առաջիկա օրերին կհայտնենք, եւ այն մասին որքանով էր նախագահը կոշտ Ռուսաստանի հանդեպ», - ասել է Սանդերսը` առանց մանրամասներ հայտնելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ