ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրացանները արագաձիգ զենքի (bump-stock devices) վերածող սարքերի արգելման մասին հրաման է ստորագրել, հաղորդում է BBC-ն:
Հենց այսպիսի սարք է օգտագործել Լաս Վեգասի հրաձիգը՝ անցայլ տարի կրակ բացելով քանթի փառատոնի մասնակիցների վրա: Արդյունքում մահացել էր 58 մարդ, ավելի քան 500-ը՝ վիարվորվել:
Թրամփը նշել է, որ Արդարադատության նախարարությանը հանձնարարել է պատրաստել bump-stock-ն արգելող օրենք: «Մենք պետք է ավելին անենք մեր երեխաներին պաշտպանելու համար», - ասել է նա՝ հավելելով, որ այս շաբաթ նա կքննարկի դպրոցական անվտանգությունը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ֆլորիդայում 19-ամյա մի երիտասարդ իր նախկին դպրոցում հրաձգություն էր կատարել, որի հետեւանքով 17 մարդ զոհվել էր: