News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արեւելքում, նաեւ մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։

Մյունխենյան գագաթնաժողովից հետո գերմանական կողմը Բեռլինում «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանս է հրավիրել: Էլ առավել հետաքրքիր է կոնֆերանսին հայաստանյան մասնակցության ձեւաչափը. ՀՀԿ` Արմեն Աշոտյան, «Ելք»` Մանե Թանդիլյան:

Այս «դուետը», հիշեցնենք, առաջին անգամ հանդես եկավ Բաքվում, հայտնի թեյախմության շրջանակներում, օրերս էլ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան եւ ֆրանսիական համանախագահների հետ, զրուցել ղարաբաղյան կարգավորումից:

Այս «դուետն» էլ հենց առաջիկա օրերին կմասնակցի բեռլինյան կոնֆերանսին` ընդդիմության եւ իշխանության տեսակետները ԵՄ-Հայաստան հարեւանության մասին արտահայտելու «բարձր» առաքելությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ