Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով նվազել են 0,98 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 64,61 դոլարի:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1,23 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 61,03 դոլար: