News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հարավկորեական Փհյոնչհան այցելության ժամանակ պետք է հանդիպեր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների հետ, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները հանդիպումը չեղյալ են համարել, հայտնում է Reuters-ը:

Փենսի ներկայացուցիչը հայտարարել է, որ հյուսիսկորեական իշխանությունները «հանդիպումից խուսափել են կամ հնարվոր է՝  չեն ցանկացել բանակցությունների սեղանի շուրջ նստել»:

Փոխնախագահի շտաբից նշել են, որ Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների չեղարկումը կարող էր տեղի ունենալ նաեւ այն պատճառով, որ Փենսը Հյուսիսային Կորեային մեղադրել է մարդու իրավունքների խախտման մեջ եւ հայտարարել նոր տնտեսական պատժամիջոցներ մտցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ