News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի պաշտպանությունը երեքշաբթի բողոքարկել է դատավճիռը, որով նա երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի մեղադրանքով, հայտնում է Globo պորտալը:

Հունվարի վերջին Պորտու Ալեգրիի շրջանային դաշնային դատարանը Լուլա դա Սիլվայի պատիժը խստացրել է: 2017-ի հուլիսին նա դատապարտվել էր 9,5 տարի ժամկետով բանտարկության, հիմա դատարանի որոշմամբ պատժաժամկետը մեծացվել է մինչեւ 12 տարի մեկ ամիս:

Բողոքարկումը կազմված է 175 էջից: Սովորաբար գործերի բողոքարկումը տեւում է 37 օր, ինչը նշանակում է այս կամ այն որոշման ընդունում մարտի վերջին, սակայն այն կարող է ավելի երկար տեւել: Եթե դատարանը մերժի դա Սիլվայի բողոքը, ապա նրան, հնարավոր է, կալանավորեն:

Լուլա դա Սիլվան չի կարող մասնակցել երկրի նախագահական ընտրություններին, որ նախատեսված է 2018-ի հոկտեմբերին, չնայած հասարակական հարցումներով նա ֆավորիտների շարքում է: Դատարանի որոշմամբ նա 19 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունի: Ըստ որում՝ Աշխատավորների կուսակցությունը մտադիր է Լուլա դա Սիլվայի թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ